Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։
Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ մերժել է այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկն ու մեկին։
«Մեզ համար այս պատճառաբանությունն ընդունելի չէ, բայց սա չենք կարող ոչ բողոքարկել, ոչ էլ ուրիշ միջոց ձեռնարկել։ Ստիպված ենք տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս գործի քննությանը։ Հայտարարվեց ընդմիջում, գործի քննությունը կվերսկսի այսօր՝ 14։30»,-ասաց Ալումյանը։
Նա ընդգծեց, իրենք պնդում են, որ դատարանն առաջինն անդրադառնա գրավի կիրառման միջնորդությանը, եթե այն բավարարի, ապա քննիչի՝ կալանքը երկարացնելու միջնորդությունը չի էլ քննվելու։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Օրբելյան. Մենք կպնդենք, որ փաստաբանների ու ՀՔԾ միջնորդությունները միասին չքննեն
- Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ալումյան. Գրավի չափը որոշելը թողել ենք դատարանի հայեցողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին