Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է պատասխանները, թե ինչպես են ընտրվել դատարանի կազմը։
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ իրենց չի բավարարում պատասխանը, քանի որ ներկայացված իրավական ակտերը վերաբերում են ոչ թե դատարանի կազմի, այլ հերթապահ դատավորների ընտրությանը։ Փաստաբանն ասաց՝ իրենք հերթապահի ընտրության հետ խնդիր չունեն։
«Քանի որ չկա դատարանի ձևավորման հստակ գործընթացը, այսինքն չկա, թե ինչի հիման վրա է դատավոր Արթուր Մկրտչյանը նշանակվել սույն գործով դատավոր, մենք ներկայացրեցինք ինքնաբացարկ, նաև հաշվի առնելով նախորդ դատավորի ինքնաբացարկը»,-ասաց փաստաբանը։
Նա վկայակոչեց ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ՄԻԵԴ սահմանումը՝ օրինական դատարանի մասին։
«Կոնկրետ գործը քննող դատարանը պետք է ձևավորված լինի օրինական։ Թե հերթապահ 9-10 դատավորներից ինչի՞ հիման վրա է մակագրվել հենց դատավոր Արթուր Մկրտչյանին, պարզ չէ։ Ենթադրվում է՝ ուղղակի դատարանի նախագահը որոշել է, ինչը նշանակում է կամայական, ոչ օրինական դատարան, ինչի մասին բարձրաձայնվել է։ Դատարանը կազմված չէ օրենքի հիման վրա»,-ասաց նա։
Նրա խոսքով, խնդիրը ոչ թե դատավորի անձի հետ է, այլ այն, որ գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից. «Գործընթացը ոնց էլ գնա, խնդիր է լինելու որոշման օրինականության հետ»։
Օրբելյանն ասաց, որ իրենց միջնորդությանն առարկել է դատախազությունը, նրանք նշում են, իբր դատական օրենսգրքում նման հիմք չկա։
Հարակից հրապարակումներ`
- Օրբելյան. Մենք կպնդենք, որ փաստաբանների ու ՀՔԾ միջնորդությունները միասին չքննեն
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
- Ալումյան. Դատարանը որոշեց մերժել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան