«Արթիկ-Ման Հոլդինգին» խանգարեց ձյունը
Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Գրանվեցին հետևյալ արդյունքները. «Էրեբունի»- «Արագած»` 59:77, «Ուրարտու-Վիվառո»-«Արցախ »` 84:81: Ձյան առատ տեղումների պատճառով ՖԻՄԱ-ի հետ հանդիպմանը չկարողացավ ներկայանալ «Արթիկ-Ման Հոլդինգը», որին, մրցակարգի համաձայն, պարտություն գրանցվեց 0:20 հաշվով: Թիմը չէր կարողացել ժամանել Երևան:
Մրցաշարային աղյուսակը 22 միավորով գլխավորում է «Արագածը»: Մեկ միավոր պակաս ունի «Ուրարտու-Վիվառոն»: ՖԻՄԱ, «Արթիկ-Ման Հոլդինգ» և «Արցախ» թիմերն ունեն 18-ական միավոր: Վերջին` 6-րդ տեղը 16 միավորով զբաղեցնում է «Էրեբունին»: 14-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հաջորդաբար հունվարի 15-ին («Արագած»-«Արցախ», ժամը 21:00-ին, սպորտի նախարարության մարզահամալիրում): Հաջորդ օրը, նույն մարզադահլիճում, ժամը 18.30-ին կմեկնարկի «Ուրարտու-Վիվառո-ՖԻՄԱ մրցամարտը, իսկ հունվարի 17-ին, ժամը 17:00-ին կկայանա «Արթիկ-Ման Հոլդինգ»-«Արցախ» հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան