Լոս Անջելեսում ավելի քան 30 հազար ուսուցիչ գործադուլ է անում
Լոս Անջելեսի 900 միջնակարգ դպրոցի ավելի քան 30 հազար ուսուցիչ գործադուլ է անում։ rt.com-ը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, դասարանների քանակի կրճատում, ուսուցիչների և գրադարանավարների ավելացում։
Հաղորդվում է, որ սա վերջին երեք տասնամյակում առաջին նմանատիպ ակցիան է։
rg.ru-ն գրում է, որ չնայած գործադուլին, դպրոցները շարունակում են աշխատել, քանի որ քաղաքային իշխանությունները լրացուցիչ անձնակազմ է վարձել, բայց ծնողների մեծ մասը որոշել են իրենց երեխաներին չուղարկել դպրոց։
Ակցիայի ժամկետի ավարտը հայտնի չէ։ Այն կարող է կրել անժամկետ բնույթ և ձգվել այնքան, մինչև հասնեն իրենց պահանջների կատարմանը։