Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում շարունակում է ստուգումները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, դրանք սովորական, ընթացիկ ստուգումներ են՝ կապված բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտգրտելու հետ:
Նա նշեց, որ մամուլի հաղորդագրություն էին տարածել, որ այնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: «Ընթացիկ պրոցեսը շարունակվում է և ես խորհուրդ կտամ գազի սակագնի փոփոխությունը կամ այդպիսի ակնկալիքները մեր հսկողության հետ որևէ կերպ չկապել: Առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգում է իրականացնում: Սա սովորական ստուգում է: Ուղղակի գազալցակայանների այս գործողությունների կամ ՊԵԿ-ի այդ հսկայածավալ հսկողական գործառույթների համատեքստում մի քիչ թեման, կարծես թե, ավելի մեծ հանրային հնչողություն ստացավ, որի կարիքը, կարծում ենք, այդքան էլ չկա»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև ասաց, որ ընկերությունում այս պահին գործընթացը կասեցված է, որոշակի ճշգրտող տեղեկություն ձեռք բերելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Գազի «թավշյա» գինը
- ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը. Հրանտ Թադևոսյան
- ‹‹Գազպրոմ Արմենիա››-ն հերքում է ՊԵԿ-ին
- ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան