«Հրապարակ». ՊԵԿ-ը «լուրջ» ակտեր է գրել Ծառուկյանի անվան հետ կապվող գազալցակայաններում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, և հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել: Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։
Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես, ինչ վերաբերում է խնդիրը դատարանում վիճարկելուն, այո, վիճարկում ենք, որովհետև նշված խախտումները չկան»։ Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հարցրեք համապատասխան մարմիններին»: Տեսակետ կա, որ դա քաղաքական կոնտեքստ ունի։ «Թող իրենք պատասխանեն նաև այդ հարցին։ Ինչ վերաբերում է մեզ, մենք ստեղծել ենք գազի քննիչ հանձնաժողով` խնդիրն ավելի լայն հասկանալու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում