Մարուքյան. Պիտի փորձենք չգոռալ, չճվալ տեղից, ես էլ եմ ինձ զսպելու
«Կարծում եմ, որ դեռ հունի մեջ չենք ընկել, պետք է հունի մեջ ընկնենք և կարողանանք այս ամբիոնից քաղաքական ելույթներ լսել»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով իր խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի ելույթներին ու դրան հետևած վիճաբանությանը՝ ասաց. «Պարոն Բաբաջանյանի ելույթն ըստ էության քաղաքական ելույթ էր, նա խոսում էր նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից և ոչ պրոֆեսիոնալ նշանակումներից դիվանագիտական կորպուսում։ Այն ինչ որ այստեղ պարոն Բաբաջանյանը նշեց, մամուլում դրա մասին հրապարակումներ եղել են։ Հիմա եթե մյուս դեսպանների օգնականները այստեղ չեն և չեն պատասխանում, ինչ եք կարծում մենք կարող ենք օրինակ Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի դեսպանից խոսել, Ուկրաինայի դեսպանից չխոսե՞լ։ Պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները հանգիստ լսելուն և հին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած բաները բացառել այս խորհրդարանում։ Տեղից գոռալ, ճվալ, բայց կարո՞ղ ենք չէ գրանցվել, ասելիքն ասել։ Ես էլ եմ ինձ զսպելու, պահեր կան, ես էլ եմ ուզում տեղից գոռալ։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որ նախկինում արել եմ, հիմա փորձելու եմ չանել, կարող է մի օր էլ ինձ մոտ չստացվի։ Բայց ասածս հետևյալն է, եկեք այս բաներից վեր կանգնենք»։
Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը՝ նա ասաց. «Ինքս աշխատել եմ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ժամանակին անկախ պատգամավորներն իմ նախաձեռնությամբ և գործնկերների աջակցությամբ իրավունք ստացան մեկից ավելի հանձնաժողովներում անդամակցելու և աշխատելու։ Բազմաթիվ լավ ավանդույթներ են ձևավորվել, և պարոն Գորգիսյանի հարցը հենց դրա մասին էր»։
Մարուքյանը մի քանի օրինակներ բերեց նախկին լավ փորձից. «Մենք ունենում էինք փակ հանդիպումներ դեսպանների հետ, առաջին ձեռքից տեղեկություններ էինք ստանում։ Երկրորդ լավ ավանդույթը, որը վերջին տարիներին ներդրվեց, որ երբ դեսպան է նշանակվում նա պիտի գա խորհրդարան, ծանոթանա Արտաքին հարաբերությունների հանձանժողովի անդամների հետ։ Եվ շատ այլ նախաձեռնություններ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ունեցել է։ Կարծում եմ՝ լավ ավանդույթները պիտի պահենք և ապագային նայելով՝ նոր ավանդույթներ ձևավորենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին