«Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ» նախագիծը ներկայացված չէ ԱԺ. Միրզոյան
ԱԺ նիստերի օրակարգի վեցերորդ կետը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որն իրականում կառավարության կողմից ներկայացված չէ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Իրականում գործադիրի իրավունքն է այդպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացնելը։ Իրավունք, որից գործադիրը կարող է օգտվել կամ չօգտվել։ Տեղեկացնեմ, որ այս պահին Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ որևէ նախագիծ ներկայացված չէ կառավարության կողմից»։
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է նախարարությունների թիվը կրճատել 17-ից 12-ի։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ դրսևորվել է շտապողականություն. հայտարարություն
- Մինչ նախարարությունների օպտիմալացումը մարդկանց պետք է աշխատանքի տեղավորեին. Գագիկ Մակարյան
- Արփինե Հովհաննիսյան. Նախագծի համաձայն, կրճատվում են 5 նախարարություններ
- Կոմկուսը մտահոգություն է հայտնում նախարարությունների օպտիմալացման նախագծի վերաբերյալ
- Վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը. ՀՅԴ