Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազում է
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է: Այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն:
Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 34 մլն 418 հազար լիտր հանքային ջուր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 5 տոկոսով: Նշենք, որ 2017 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 36 մլն 233.9 հազար լիտր հանքային ջուր:
Ինչ վերաբերում է աղբոյւրի ջրին, ապա այստեղ ծավալներն ավելացել են: Մասնավորապես, հունվար-նոյեմբերին արտադրվել է 36 մլն 500.7 հազար լիտր աղբյուրի ջուր՝ 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.4%-ով: