Վաշինգտոնում իրանցի լրագրող է ձերբակալվել
Իրանական Press TV հեռուստաալիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իր լրագրողին Վաշինգտոնում ձերբակալել են։ Այս մասին գրում է rt.com կայքը։
«Մենք տեղեկատվություն ենք ստացել Վաշինգտոնում Press TV-ի լուրերի հաղորդավարուհի և լրագրող Մարզիե Հաշեմի ձերբակալման և կալանավորման մասին։ Նրա ձերբակալության պատճառն անհայտ է մնում»,- նշված է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով, որևէ պաշտոնական մեղադրանք նրան չի առաջադրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան