Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։
Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։
Դատարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ երրորդ բողոքն են մշակում՝ ներկայացնելու ՄԻԵԴ:
«Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը պարունակում է քաղբանտարկյալի տարրը, ի հավելումն արդարադատության ու ազատության խախտումների, դատարանն այսինքն արձանագրում է, որ խախտումների հիմքում ընկած են հանգամանքներ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով», - ասաց նա:
Օրբելյանն ընդգծեց, առկա են մի շարք միջազգային կառույցների, այդ թվում ԵԽ-ի կողմից տրված քաղբանտարկյալի վերաբերյալ սահմանումներ, որի տակ «ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը»։
Փաստաբանական խմբի անդամը մեկ անգամ ևս չբացառեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք երրորդ դիմումում այդ հարցը կներառեն։
«Մենք հաշվի ենք առնելու ոչ միայն արդյունքը, այստեղ կարևոր են նաև դատարանի որոշման հիմնավորումներն ու պարզաբանումները»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
- Ալումյան. Պատճառաբանությունն ընդունելի չէ
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- Օրբելյան. Մենք կպնդենք, որ փաստաբանների ու ՀՔԾ միջնորդությունները միասին չքննեն
- Օրբելյան. Ինքնաբացարկի հիմքը դատավորի ընտանիքի ու իմ միջև առկա կապն է
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկի միջնորդություններ ունենք
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան