Լավրովը հույս ունի՝ բանակցությունների ճանապարհով Ուելդանով-Գալստյանին Բաքվից վերադարձնել Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կլուծվի հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ 2018 թվականի արդյունքներն ամփոփող ասուլիսում Լավրովը նշել է, որ ՌԴ քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք այլ երկրներում ծանր իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում են:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ կոնկրետ այդ թեման հնչել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ։ Հույս ունեմ, որ մենք կարող ենք երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով հասնել բոլորին ձեռնտու արդյունքի և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Մարատ Ուելդանով-Գալստյանը 2016 թվականի հուլիսին ձերբակալվել է Բաքվում իբր «թմրամիջոցների ապօրինի շրջանառության» մեղադրանքով։ Բայց քույրը հայտարարել է, որ նա ձերբակալվել է «լրտեսության» մեջ կասկածվելու համար։Մարատ Ուելդանով-Գալստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։