Արման Հովհաննիսյանն ու Համլետ Ասոյանը հանդես կգան «Գանձասար-Կապանում»
«Գանձասար-Կապանը» համալրումներ ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 25-ամյա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ։ Վերջինս «Փյունիկի» դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» ակումբներում։ 2017/18 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Զիրկա» ակումբում։
«Գանձասար-Կապանի» հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել նաև 24-ամյա ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը, ով նախկինում էլ հանդես է եկել կապանյան թիմում։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման։ Համլետ Ասոյանի վերջին ակումբը Երևանի «Արցախն» էր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան