«Բրեքսիթ». Եվրոպան արձագանքում է Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու գործարքի մերժմանը
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկում է, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում՝ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Բրեքսիթի գործարքի՝ 432 դեմ, 202 կողմ ձայներով մերժումից հետո։ Այս մասին գրում է BBC-ն։
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գործարքի մերժումից հետո թվիթերում գրել է. «Եթե գործարքն անհնարին է և ոչ ոք չի ցանկանում գործարք, ապա ո՞վ վերջապես քաջություն կունենա ասելու, թե որն է միակ դրական լուծումը»։
Գործարքի մերժմանն արձագանքել են նաև Եվրամիության այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ։
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրիտանիային կոչ է արել հստակեցնելու իր մտադրությունները հնարավորինս շուտ. «Ժամանակն ավարտվում է։ Առանց գործարքի Բրիտանիայի դուրս գալու ռիսկը մեծացել է այս քվեարկությամբ»։
ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնիերն էլ ասել է, որ այժմ Մեծ Բրիտանայի կառավարությունը պետք է ասի, թե որն է հաջորդ փուլը. «ԵՄ-ն կմնա միասնական ու վճռական՝ գործարք գտնելու հարցում»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ անցումային շրջանը կարևոր է, քանի որ առանց գործարքի «Բրեքսիթը» վնասակար կլինի։
«Մենք հնարավորինս ամեն ինչ արեցինք համաձայնագրի համար ու չենք միջամտելու Բրիտանիայի ներքին գործերին՝ հրաժարվեով պաշտպանել եվրոպացիների շահերը»,-ասել է Մակրոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան