Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների դատական նիստին ամբաստանյալ, ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ամբաստանյալ Պավել Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ Արմեն Բիլյանն այս ազգին պիտանի մարդ է, հանցավոր անցյալ չի ունեցել, նա որպես հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը։
«Արմեն Բիլյանն այս հարցում հանցանք չի գործել, ապացույցները ցույց կտան։ Մենք չենք խուսափում պատասխանատվությունից։ Մենք գալիս ենք ու գալու ենք դատարան, հետամուտ ենք լինելու, մեզ պետք է, որ բացահայտվի այս հանցագործությունը»,- նշեց նա։
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
Նիստին ներկա սպանված Գագիկ Մկրտչյանի կինն ասաց. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում, հանուն հայրենիքի ու հանուն ժողովրդի մարդը չի գնում մանր գողության: Երկրորդ, ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, ուրեմն թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել, 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել, խոսել է, ես խոսել եմ Գագիկի հետ։ Առարկում եմ միջնորդությունը»,-ասաց նա։
Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել
- Ոստիկանություն. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին դատարան տեղափոխելիս ուժ չի կիրառվել
- «ՊՊԾ-ի գործով» կալանավորվածներին հենց այդ ոստիկանը չպետք է ուղեկցի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը
- Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)
- ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց