Սիրիայի քրդերը մերժել են Թրամփ-Էրդողան «պատմական համաձայնությունը»
Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում հանգել են «պատմական համաձայնության» Սիրիայի հարցում։ Ինչպես հայտնում է sputniknews-ը, ըստ բարձրաստիճան պաշտոնյաների, Սիրիայի քրդերը մերժել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից վերահսկվող անվտանգության գոտու ստեղծումը։
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո Էրդողանը հայտարարեց, որ Անկարան կստեղծի 31կմ երկարությամբ անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։ Այնուհետ Էրդողանի մամուլի խոսնակը մանրամասնեց, որ անվտանգության գոտին վերահսկելու է Անկարան։
Մամուլի խոսնակը նաև նշել էր, որ թուրքական զինված ուժերը համակարգելու են իրենց գործողությունները տեղացիների հետ։
Հիշեցնենք, որ մինչ հեռախոսազրույցը Թրամփը սպառնացել էր «տնտեսապես ոչնչացնել» Թուրքիային, եթե նա, օգտվելով Սիրիայից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումից, հարձակվի ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող քրդերի վրա ու կոչ էր արել ստեղծել 20 մղոն երկարությամբ անվտանգության գոտի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան