Քաղաքական 14:20 17/01/2019 Հայաստան

Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով իր ելույթում նշեց. «Վաղուց հասունացել է շփման գծում պաշտպանության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը՝ սկսած պաշտպանության գծի ինժեներական համակարգից»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե  կարելի՞ է 18 տարեկան ժամկետային զինվորներին փոխարինել ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներով:

«Այս համակարգն ամրապնդման և վերադասավորումների առումով փոփոխության կարիք ունի: Մենք պետք է փոխենք սահմանին ծառայության սկզբունքները և պայմանները: Ես այս մասին մշտապես հրապարակայնորեն ասել եմ:  Ասել եմ նաև իմ ընկերներին, և դեմ արտահայտած միայն մի փաստարկ է եղել, որ այդ տեսակի բարեփոխումների անցկացման համար մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք: Բայց կարծում եմ, որ նման հնարավորություն կարելի է գտնել այս հարցը մեկ այլ՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ քննարկման ճանապարհով: Այդ բարեփոխումները թույլ կտան ապահովել նաև որոշ տնտեսական արդյունք»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ ոթե այս խնդիրը լուծվի, ապա կարելի է լուծել նաև դեմոգրաֆիական խնդիր, ինչպես նաև բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որոնք կարող են տեղերում պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների անդամների ապրելու համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն տեսակետի հետ կապված, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողություն։

«Ձեր ասած կառույցները որպեսզի դառնան նախարարություն, մենք Սահմանադրության փոփոխություն պետք է կատարենք: Եթե չէ, ապա կարծում եմ, որ գուցե կա անհրաժեշտություն, որ Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության կարգավիճակը բարձրացվի ու դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանական հանձնաժողովները կարող են վերահսկողություն իրականացնել ու նախկինում չլուծված խնդիրներին լուծում տալ», - պատասխանեց Քոչարյանը:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար՝ 1991-95 թվականներին։

«Իմ քայլ»-ից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ հետաքրքրվեց սպորտային վաշտի վերաբացումից։

«Կարծում եմ, որ սպորտային վաշտ ունենալը շատ ճիշտ է։ Բանակի հեղինակությունը դրանից միայն կբարձրանա։ Լավ կլինի, որ մարզիկներին ոչ թե տարկետում տանք, այլ գտնենք ձև ծառայությունը շարունակելու, դրա հետ մեկտեղ սպորտային հաջողություններն ավելացնելու»,- պատասխանեց Քոչարյանը։

Ռուսական սպառազինության կախվածության մասին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ի՞նչ պետք է անենք այլ երկրների հետ համատեղ արտադրանքներ հիմնելու ուղղությամբ։ Ապրիլյան պատերազմի առաջին օրը ԱԱԽ նիստում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել էր աշխատել ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ, սակայն հետպատերազմյան շրջանում հարցը դուրս է մնացել օրակարգից և հարցրեց, թե նման հարցի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է»։

Քոչարյանը պատասխանեց, որ այս պահին այդ պայմանագրի անհրաժեշտությունը չի  տեսնում. «ՀՀ-ն պետք է լինի Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը, դրանով ասված է ամեն ինչ, այդ հարաբերություններով հաջողություններ ենք ունեցել և որևէ խնդիր չի եղել, ու չենք ուզում միջազգային հարթակում էլ այս պահին խնդիրներ ստեղծել, որովհետև մեր ներքին խնդիրները կարողանում ենք լուծել, եթե խառնակիչները արանքում շատ չփորձեն խառնակել։ Ռազմարդյունաբերական համալիրի ստարտային իրավիճակի հնարավորություններից պետք է խոսել, և այդ ընթացքում աշխարհում եղած լավագույն փորձն ուսումնասիրել և ներգրավել: Մինչև հիմա օգտագործել ենք ռուսական զենքը և բանակը ներգրավված է ռուսական ռազմական մտքի շրջանակներում և դրանից չենք կարող խուսափել, բայց պետք է օգտագործենք աշխարհում լավագույն փորձը, ուժեղացնենք առաջնագիծը, էֆեկտիվ օգտագործենք սպառազինությունը, որտեղ ռուսական զենքը մեծ է, և աչքաթող չանենք այլ բանակների գիտական միտքը ներգրավել. գոնե սկսենք քննարկումներ` որտեղից, ինչ վերցնել»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}