Իրավունք 13:35 17/01/2019 Հայաստան

Արդարադատությունը բոլորի համար

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Քաղաքապետարանը վերջերս հայտարարեց, որ Օպերայի շրջակա սրճարանները քանդվելու են, տեղը կանաչապատվի։

Շատերը այս հարցը բերեցին աշխատատեղերի հարցին, մի ռոմանտիկ մասը՝ լավ տեղ էր սրճելու, մյուս մասը՝ կանաչապատումը լավ է։

Իհարկե լավ է, իհարկե ժամանակին պետք չէր խաթարել քաղաքի տեսքը զանազան սրճարաններ թույլ տալով կանաչի կամ շենքերի տեսքի հաշվին, պետք չէր քաղաքը պատել նարեկսարգսյանական գենետիկ մուտանտ-շենքերով, պետք չէր քանդել Երևանը ու գումարներ հատկացնել քանդածը թանգարան սարքելու համար... էլի ու էլի շատ բաներ։

Ու չմոռանանք, որ այս ամենի թույլտվությունը տվել էր էլի քաղաքապետարանը։ Ճիշտ է՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետարանը,.. բայց դե՝ Կամո Արեյանը դեռ քաղաքապետարանում է, ով գիտի ինչ խորհուրդներ է տալիս մեր անփորձ քաղաքապետին։ Ուստի որոշեցի, ինչպես և առաջ, դիմել օրենքներին։

Ի սկզբանե զարմանալի թվաց, որ քաղաքապետարանը հայտարարեց, թե պայմանագրում նշված է, որ սրճարանները քանդում են առանց փախհատուցման ու դա ամրագրված է պայմանագրում։

Զարմանալի է, որ տնտեսվարող կողմը համաձայնել է նման պայմանագրի։ Ինչևէ՝ կարող է և համաձայնել է, դիմեցինք քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել պայմանագրի այդ մասը։



Նայենք օրենքի այդ հոդվածը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մաս
Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

Այնուամենայնիվ՝ որտեղ է չփոխհատուցելու պահը։

Երբ ժամանակին Տարոն Մարգարյանին բացատրում էին, որ կրպակները «սիրուն չի, Տարոն ջան» Մաշտոցի պողոտայում, քաղաքապետարանը սկզբում բացատրում էր, որ կրպակները հեռացնելու համար իրեն որոշակի գումար է պետք՝ փոխհատուցելու սեփականատերերին։ Որոշ ժամանակ անց «սիրուն չի»-ից, փոխքաղաքապետ Կամո Արեյանը բացատրեց, որ կրպակները կհեռացնեն, իսկ փոխհատուցման կարիք չկա, որովհետև դրանք պատկանում են...  քաղաքապետարանին։ Թե կից կանաչապատման կառույցի՝ արդեն մեկ է։

Հանրությունը ավելի շատ ուրախացավ կրպակների հեռացումից, քան զարմացավ քաղաքապետարանի իրարամերժ խոսքից ու վարքից, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները ավելի միտված են ուրախանալ ցանկացած գնով, քան հետևել օրենքին։

Ինչևէ։ Հիմա Օպերայի հարակից սրճարանները հաստատ քաղաքապետարանինը չեն։ Ու գուցե մեկ-երկու տնտեսվարող համաձայնել է դրանց քանդմանը՝ առանց դատական գլխացավանքի։

Բայց ասել, որ առանց փոխհատուցման քանդումը պայմանագրով՝ մեղմ ասած՝ սուտ է։ Եթե նույնիսկ պայմանագրի միակողմանի լուծարման հիմք է շրջակա միջավայրին վնաս հասցնելը, ապա պիտի ասել, որ նույն քաղաքապետարանն է թույլ տվել այդ պայմանով սրճարաններ կառուցել։ Ու քաղաքապետարանները իրավահաջորդ են, չի կարող քաղաքապետը ընտրվել ու ասել՝ ես կապ չունեմ, ես մեղք չունեմ, նախկինն է արել, ես քանդում եմ։

Չկա այդպիսի օրենք։

Սրճարանները շատ են։ Կրպակները՝ ավելի, «նոր» քաղաքապետարանը, համոզված եմ, ժառանգություն է ստացել բազմաթիվ պայմանագրեր ու դրանք գուցե հիմա շուռումուռ է տալիս, փորձելով հասկանալ ինչպես համ հանրությանը դուր գալ, համ...  պիտի մտածի, թե ինչպես օրենք չխախտել։

Եթե քաղաքապետարանը նախկինում թույլտվություններ է տվել օրենքի խախտմամբ, դա հիմք չէ միակողմանի դադարեցնել պայմանագրերը՝ ի վնաս տնտեսվարողների։ Ու հիմա քաղաքապետարանը մի ելք ունի՝ կամ ընդունել քաղաքապետարանի մեղքը որպես իրավահաջորդություն  ու փոխհատուցել, կամ չընդունել մեղքը ու դիմել դատախազություն՝ գործ հարուցելու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների դեմ՝ փոխհատուցումը նրանցից պահանջելով։

Այ այսպես կլինի արդար, ասել է՝ օրենքով։ 

Քաղաքապետարանի պատասխանները
Պատասխան 1

Պատասխան 2

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ընդդիմության միջև
Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որը սկսել էր մարտյան ՏԻՄ ընտրություններում ձայների 49 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե տրանսպորտային ռեֆորմ անելու համար գործող ուղեվարձի չափը անընդունելի է և 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԿԳՄՍՆ. Հրազդանի կիրճում հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր՝ Հրազդանի կիրճում...
Աղբյուր` Panorama.am
17:44
ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են տեղափոխություն կատարել օրհներգում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են...
Աղբյուր` Panorama.am
17:12
Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Վիգեն Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտեն, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
«ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը նախ և առաջ ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Այն ասում է՝ հստակ տվյալներ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունն առաջարկում է հարկել անհատ շինարարներին, բրոկերներին և այլ մասնագետների
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր մոտիվացիայի մասին՝ ռուսական թիմերի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am
16:07
Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մեզ մտահոգում է կամավոր ատեստավորման մասնակցության ցուցանիշներն ու հաղթահարման շեմը. Սվաջյան
Այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվել է ավելի քան 7000 ուսուցիչ
Աղբյուր` Panorama.am
15:33
Շոյգու. Ռուսաստանը նախադրյալներ է նկատում Հարավային Կոցկասում իրավիճակի բարելավման համար
Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, Ռուսաստանը տեսնում  նախադրյալներ դրա բարելավման համար, բայց Արևմուտքը խանգարում է։...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:37
Աշակերտի մոտ էլեկտրոնային սիգարետի հայտնաբերումից մինչև փոխտնօրենի ձերբակալություն. Արտակարգ դեպք Աչաջուրում
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նոյեմբերի 1-ին Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
14:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
«Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, նրա թիրախները,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար 708 մլն եվրո վարկ կներգրավվի. Գնել Սանոսյան
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որ որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղաքագետ
«Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում,...
Աղբյուր` Panorama.am
12:46
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հիվանդանոցից ՔԿՀ վերադարձած կալանավորվածի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում
17:15 07/11/2024

Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}