Դեսպանություն. Վրաստանում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան
Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան