Թերեզա Մեյը վերապրեց անվստահության երկրորդ քվեարկությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերապրեց կառավարության անվստահության երկրորդ քվեարկությունը խորհրդարանում՝ 325 դեմ, 306 կողմ ձայներով։ Այս մասին հայտնում է «ԲԻ ԲԻ ՍԻ»-ն։
Անվստահության քվեարկությունից հետո, ինչը թույլ տվեց նրան շարունակել մնալ վարչապետ, Մեյը պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել «անձնական շահերն» ու «աշխատել միասին կառուցողական»՝ գտնել Բրեքսիթի համար ճանապարհ։
Մեյը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպմանըներկա չի եղել լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Գորբինը, ով էլ հանդես էր եկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որը կարող էր հանգեցնել համընդհանուր ընտրությունների։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը 432 ընդդեմ 202 ձայնով մերժեց վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած փաստաթուղթը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ, որը ԵՄ հետ երկարաձիգ բանակցությունների արդյունք էր։
Գործող կառավարության համար 230 ձայնով պարտությունը ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը եղել է 1924թ.՝ 166 ձայնով։
Թերեզա Մեյի նկատմամբ անվստահության քվեարկություն տեղի ունեցավ նաև 2018թ․-ի դեկտեմբերին, որը կրկին կապված էր Բրեքսիթի բանակցությունների հետ։