«Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ:
Միքայելյանն անձամբ ցանկություն չունի ղեկավարելու այդ կառույցը, սակայն ԵԿՄ տարածքային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ հենց նա լինի ԵԿՄ նախագահ՝ որպես իշխանությանը առավել մոտ կանգնած գործիչ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 16-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այս կառույցը մնացել է առանց նախագահ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում