Հայկական այս ստարտափը դասվել է 100 լավագույն ընկերությունների ցանկում` գերազանցելով Facebook-ին
Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։
Renderforest ընկերության մարքեթինգային թիմից տեղեկացնում են, որ G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների։
Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով նույնիսկ գերազանցել է համաշխարհային սոցիալական ցանց Facebook-ին, որը համարվում է Սիլիկոնյան Հովիտի գիգանտներից մեկը։ Առաջին հորիզոնականը հիմնավոր ամրապնդել է Google ընկերությունը։
Նկատենք, որ 100 ընկերությունների ցանկում Renderforest 87-րդ հորիզոնականում է, Facebook-ը՝ 92-րդ։ Ընկերությունների ողջ ցանկը այստեղ է։
Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։
Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։