Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում
Ավտոներկրողներն այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր կարգին, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից: Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Նվիրվող մեքենայի 20%-ը պետք է հարկվի:
Ներկրողները պահանջում են նվիրատվության հարկը վերացնել և խելամիտ հարկեր սահմանել: Օրինակ, ըստ նրանց, մեկ մեքենայի վաճառքից ունենում են 200 դոլարի եկամուտ, բայց վճարում են 600 դոլարի չափով հարկ:
«Նախկին օրենքի համաձայն՝ իրավունք ունեինք տարվա ընթացքում մեկ մեքենան վաճառեինք, մեկն էլ նվիրատվություն տայինք ու դրանց համար հարկ չէինք մուծում, իսկ հիմա օրենք է փոխվել, որի մասին տեղյակ չենք եղել: Արդյունքում ստացվում է, որ նվիրատվությունը կոչվում է բիզնես և տվյալ մեքենայի 20 տոկոսի չափով հարկ պետք է մուծվի: Հիմա տուգանքներ են եկել»,-ասացին նրանք:
Կառավարության նիստից հետո վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցը քննարկել են կառավարությունում:
«ՀՀ ֆինանսների նախարարի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած քննարկման ժամանակ եկել ենք այն եզրահակացության, որ 20% եկամտահարկը բարձր բեռ է և հնարավոր չէ մեքենայի վաճառքից նման հարկ վճարել: Այսինքն՝ ավտոներկրողները մի մեքենան վաճառում էին, մյուսը նվիրատվություն անում և առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Հիմա մենք լսելով ավտոներկրողների պահանջները նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են՝ մոտ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի և առաջիկայում Հարկային օրենսգրքի հետ կամ ավելի շուտ կարող է մտնել ԱԺ»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլևս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարևանների, ազգականների անունով մեքենա բերի:
Այսինքն, ըստ նրա, մեքենաները բերելու են իրեն անունով և դրանց համար հարկեր են վճարելու:
Նաիրի Սարգսյանի նաև նշեց, որ մինչև այս լուծում մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Ըստ նրա՝ մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու և 1,5 տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ հարցրեց՝ տեղյա՞կ են, որ մաքսային գները բարձրացել են, մարդիկ չեն կարողանում մաքսազերծել մեքենաները: Նա առաջարկեց ոչ թե 1,5 տոկոս սահմանել, այլ լինի հաստատագրված վճար, որ մարդիկ իմանան՝ տվյալ մեքենայի համար այդքան գումար են վճարելու:
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականին 1 տրիլիոն 306,3 մլրդ դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ
- ՊԵԿ-ի ներդրած նոր գործիքի արդյունքում մարդիկ զերծ մնան «ինվոյսներ» կեղծելուց
- Ավտոներկրողները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան