14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի հերթական մրցանակը
Այսօր հայտնի է դարձել International Classical Music Awards-ի (ICMA) մրցանակակիրների անունները։ The Discovery Award մրցանակին է արաժանացել մոսկվաբնակ 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը: Դափնեկիրների անունները հրապարակված է մրցանակաբաշխության կայքում։
Դասական երաժշտության միջազգային մրցանաբաշխության ժյուրին ստացել էր 319 աուդիո և վիդեո արտադրանք։ Մրցանակաբաշխության ժյուրին շուրջ 20 անվանակարգում որոշել է հաղթողներին։
Մրցանակների հանձնման արարողությունը և գալա համերգը կայանալու է մայիսի 10-ին Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում։
Մրցանակաբաշխության կայքում Եվա Գևորգյանի մասին գրված է, որ երիտասարդ տարիքում նա արդեն բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է, բացի մաքուր տեխնիկայից, երիտասարդ երաժիշտը տիրապետում է հասուն վարպետի կարևոր առանձնահատկություններին:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։
Հարակից հրապարակումներ`
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- «Կապույտ թռչուն» մրցույթում Եվա Գևորգյանն անցել է եզրափակիչ
- 11-ամյա դաշնակահարուհի Ե. Գևորգյանի մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին