Արմեն Գևորգյան. Խնդրում եմ՝ հաջողություններ ինձ մաղթեք
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ բողոքը, ծանոթացել է, ներկայացնելու են առարկություններ։ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գևորգյանը։
Պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, դուք 2008 թվականին գաղտնի շտաբի անդամ եք եղել, որտեղ որոշումներ են կայացվել, արդյո՞ք համապատասանում է իրականությանը, Ա. Գևորգյանն ասաց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է, իրենից էլ հարցրեք»:
Հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գևորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ։ Սիրելի բարեկամներ մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, տեղեկությունները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ պակասեցնելու: Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: 2018-ի դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում
- Արմեն Գևորգյան. «Սա ստոր սուտ է»
- ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան