«Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու ակնկալիքներ ուներ, կրկին մեկնել է։
Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը՝ պետք է փաստաթղթեր ներկայացներ, քննություն հանձներ, իսկ մեկնարկը նախատեսված է 2020-ին։ Մեր աղբյուրն ասում էր, որ ընտրություններից հետո վերադառնալով՝ տեղ կգտնի նոր կառավարության մեջ, բայց, փաստորեն, այդ հեռանկարն իրականություն չի դարձել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում