Արման Փաշիկյանն առաջատարի դիրքը չի զիջում
Տեղի է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացել է ոչ-ոքի խաղալ Մանուել Պետրոսյանի հետ: Փաշիկյանի երկու հետապնդողները՝ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը, պարտվել են համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանին և Սամվել Տեր-Սահակյանին: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Շանթ Սարգսյանի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ:
5-րդ տուրից հետո Արման Փաշիկյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը Փաշիկյանին զիջում է 1 միավորով և գտնվում է 2-րդ հորիզոնականում: 5 շախմատիստ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը, 2,5-ական միավորով կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը 2-ական միավորով գտնվում են 8-9-րդ հորիզոնականներում, իսկ Շանթ Սարգսյանը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան