«Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, և Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից: Թերևս սա էր նաև պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արևմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թևի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետև չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարևմտյան տրամադրությունները:
Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թևը, լիբանանյան թևը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին