Կադիմյանը Թուրքիայում անցկացվող հավաքին չի մասնակցել և հեռացել է «Վորսկլայից»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը հեռացել է ուկրաինական «Վորսկլայից», որի կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամռանից: Հայ ֆուտբոլիստը չի ժամանել Թուրքիա, որտեղ թիմն անցկացնում էր առաջին ուսումնամարզական հավաքը:
Ուկրաինական թիմի կազմում Կադիմյանը մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Մինչ «Վորսկլա» տեղափոխվելը հանդես է եկել «Զարյայում», «Կարպատներում» և «Օլիմպիկում»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին