Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին: Մ. Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատական նիստը հետաձգվել է։
Այսօր դատարանի առջև կրկին հավաքվել էին Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներ։ Նրանք հանդիպեցին նաև փաստաբան Արսեն Մկրտչյանին, ողջունեցին ձեռքսեղմումով։ Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն ասաց, որ փաստաբանի դեմ որևէ բան չունեն, ոչ էլ դեմ են, որ Մանվել Գրիգորյանը փաստաբան ունենա։
«Մենք արդարադատությանը չենք խոչընդոտելու։ Վստահ եղեք, որ քաղաքացիների կողմից ոչ ոք ձեր հանդեպ ոչ մի գործողություն չի անի»,- նշեց նա։
Փաստաբանի հարցին, թե իրենց մեջ փարատվել է այն կասկածները, որ նա այդ բառը (թափթփուկ) չի ասել, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Փարատվել է»։
Ջ. Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները շարունակվելու են բոլոր սահմանադրական միջոցներով, փողոցներ չեն փակելու։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիների և փաստաբանի միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Ցուցարարներն ասում էին, որ փաստաբանն իրենց «փաթփուկ» է անվանել, այնուհետև հեղուկ էին լցրել պաշտպանի մեքենայի վրա և թքել մեքենայի ուղղությամբ: Պաշտպանը հերքում էր, որ ինքն այդ բառն ասել է։
Հիշեցնենք նաև՝ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- «Ժամանակ». Մանվել Գրիգորյանը գտնվում է Հադրութի իր առանձնատանը
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին