Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում
Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Թել-Ավիվում։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով իսրայելական Ynet պորտալին։
Նշվում է, որ երգչուհին ինքն է ցանկություն հայտնել ելույթ ունենալու մրցույթին։ Այժմ մրցույթի կազմակերպիչները նրա հետ բանակցություններ են վարում։ Պորտալի տեղեկություններով, կողմերն ունեն տարաձայնություններ կապված հոնորարի հետ։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
- Թել-Ավիվում «Եվրատեսիլի» շրջանակում կառուցվում է հատուկ «եվրագյուղ»
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- Թել-Ավիվի քաղաքապետը խոստանում է անցկացնել «Եվրատեսիլն» առանց քաղաքականության
- «Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
- «Եվրատեսիլ»-ը կվարեն չորս կանայք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան