Մեր պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գազի այլընտրանքային մատակարարումներ միշտ ունենա. Մելքումյան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորն իր ելույթում կարծիք հայտնեց, որ ստեղծման առումով սա մի փոքր ուշացած հանձնաժողով է։
«Պետք է ավելի շուտ ստեղծվեր, որպեսզի 2015 թվականի հունվարի 2-ին անդամակցած ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրին մինչև անդամակցելը համապատասխան հանձնաժողովը կարողանար պատշաճ խորհրդարանական վերահսկողություն իրականացներ, ոչ թե դա լիներ անդամակցությունից հետո և արդեն որոշակի պրոբլեմներ շալակած»,- նշեց Մելքումյանը։
ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը Մելքումյանից հարցրեց, որ թե ի՞նչ պատճառով են Իրանից ստացվող գազի ծավալները սահմանափակ և չեն կարո՞ղ ավելացնել դրանք։
Մելքումյանն ասաց, որ տևական ժամանակահատված Հայաստանը Իրանից ստացել է օրական 1 մլն խմ գազ, որի դիմաց Իրանին տվում է 3 կՎտ/ժամ էլեկտարէներգիա։
«Մեր պետությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի գազի այլընտրանքային մատակարարումներ միշտ ունենա։ Այս վերջին զարգացումները գազի գնի հետ կապված պետք միշտ իմանանք, որ Իրանից ոչ միայն «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, այլև ուրիշ հնարավորություններով գազ ստանանք»,- նշեց Մելքումյանը։
Էդմոն Մարուքյանն էլ հարց բարձրացրեց ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատող մարդկանց խնդրից. «Այսօր արդեն պարզ դարձավ, որ այսօր պաշտոնապես արգելվել է մեր վարորդական իրավունքներով մեքենաներ վարելը։ Այ այս հանձնաժողովը այս հարցով, հազարավոր մարդկանց իրավունքներ հենց հիմա սկսում են ոտնահարվել»։
Մելքումյանի խոսքով՝ այս խնդիրը ոչ միայն հազարավոր մարդկանց շահերին է դիպչում, այլև՝ արժանապատվությանը. «Կարծում եմ, պետք է հնարավոր և անհնար բոլոր միջոցները ձեռնարկել՝ խնդիրը լուծման տանելու համար»։
«Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ խնդրեց Մելքումյանին հանձնաժողովի օրակարգում անպայման ունենալ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը, քանի որ, նրա խոսքով, այն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։
«Մեր համար Իրանի հետ հարաբերությունները բոլոր ասպեկտներով պետք է զարգացնել»,- հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին