2019-ի արդյունքերով ՀՆԱ-ի նկատմամբ 20 տոկոսը գերազանցող ներդրումներ կունենանք. Տիգրան Խաչատրյան
«Կարծում ենք 5,2-5,3 տոկոսի սահմաններում կգտնվի տնտեսական ակտիվությունը, համապատասխանաբար նաև համախառն ներքին արդյունքի աճը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքա՞ն կլինի տնտեսական աճը։
Նրա խոսքով, եթե որոշ տարբերություններ լինում են, կապված են լինում սովորաբար տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով, անցած տարվա ընթացքում հատկապես արդյունաբերության ոլորտում, աճի տեսանկյունից վերամշակվող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ, համապատասխանաբար այդ երևույթը նույնպես իր ազդեցությունը կունենա վերջնական համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշի վրա։
Հարցին, թե ի՞նչ ծավալի ներդրումներ սպասել այս տարի, Տ.Խաչատրյանն ասաց, որ հատկապես կարևորում են նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ արդյունաբերություն, էներգետիկա։ Միաժամանակ նշեց, որ ցանկացած քննարկում, քննարկման փուլից մինչև իրականացման փուլ ճանապարհ է անցնում, ցանկացած նոր նախաձեռնություն ժամանակ է պահանաջում։
Պատասխաննելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ասում էր, որ ներդրողը սպասում էր խորհրդարական ընտրություններին, դրական տեղաշարժ զգո՞ւմ եք, հետաքրքրություն կա՞ ներդրողների կողմից, Տ. Խաչատրյանն ասաց. «Հետաքրքրությունը շատ մեծ է։ Ամեն ինչ արվելու է, որ ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ և կառավարության, և մասնավոր հատվածի, հնգամյա ժամանակահատվածում հասնեն առնվազն ՀՆԱ-ի 23-24 տոկոսի»։
Նրա կարծիքով, 2019 թ. արդյունքերով ՀՆԱ-ի նկատմամբ 20 տոկոսը գերազանցող ներդրումներ կունենան՝ մասնավոր և պետական հատվածը միասին վերացված։
«Այդ աճը ներկա մակարդակից ավելի շատ տեղի կունենա ի հաշիվ մասնավոր հատվածում կատարվող ներդրումների»,- ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
- Էժան ու անորակ աշխատուժից տուժելու է տնտեսությունը. քննարկում՝ հնդիկների թեմայով
- Տնտեսական հեղափոխության համար պետք է վերանայել կրթական համակարգը. Գագիկ Մակարյան
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 5.7%-ով
- ՀՀ տնտեսությունը պետք է լինի մեր ռազմավարական կարիքները սպասարկող. Նիկոլ Փաշինյան
- Գյուղատնտեսությունը բիզնես է, որը կարող է կարճ ժամանակում լուրջ հաջողություններ բերել. Գեղամ Գևորգյան
- Ո՞ւր է գլորվում Հայաստանի գյուղատնտեսությունը