Փաշինյան. Ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է
Օրենքի համաձայն, կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը։ Գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կգնանք այդ ճանապարհով, կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի։ Քանի դեռ մենք մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի կառուցվածքի փոխոխությունները։ Մի բան ակնհայտ է, նախարարությունների թիվը կրճատվելու է»,-ասաց գործադիրի ղեկավարը։
Նրա խոսքով, այս պրոցեսը պետք է տարվի մաքսիմալ անցնցում, սահուն ու կանխատեսելի Ճանապարհով։
«Այդ պատճառով մենք կգնանք նման ճանապարհային քարտեզով»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կրճատվելու են մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության նախարարություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին