20 հազար թոշակառուի համար օրենքը հետադարձ ուժ կունենա
2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի շահառուները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Այսօրվա նիստում նման որոշում կայացրեց կառավարությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանվել է 25.500 հազար դրամ։
«Դա կարող էր բացասաբար անդրադառնալ անապահովության համակարգում հաշվառված շատ ընտանիքների վրա։ Օրինակ, ավելացնելով ծերության նպաստը 4 հազար դրամով, ընտանիքը կարող է զրկվել 18 հազար դրամ նպաստից»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ա. Մանուկյանը։
Նախարարությունում հաշվարկել են, նման 804 ընտանիք կա։
Ներկայացնելով նախագիծը՝ նա նշեց, դրա ընդունմամբ հնարավոր կլինի խուսափել նման բացասական հետևանքներից։ Ասաց, որ նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։
«Այսինքն, 2019-ի ընթացքում այդ ընտանիքները կստանան և 18 հազար դրամ նպաստը, և 25.500 դրամը։ Խնդրում եմ հաստատել»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ «Պետական թոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո կանդրադառնան նաև այն կենսաթոշակառուներին, որոնք հաշվառված են անապահովության գնահատման համակարգում։
Մանուկյանի խոսքով, հունվարի 1-ից 64 հազար մարդ 25.500 դրամ կստանա, ևս 20 հազար մարդ այդ չափով թոշակ կստանա օրենքի փոփոխությունը կատարելուց հետո։
«Բայց մենք օրենքին հետադարձ ուժ ենք տալու, որպեսզի նրանք հունվարի 1-ից նույնպես ստանան այդ չափով, վերահաշվարկ կկատարվի, իրենք այդ ամիսների համար կստանան»,-ասաց փոխնախարարը։
Ներկայացված որոշումն ընդունվեց միաձայն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին