«Ֆեյսբուքը» հեռացրել է մի քանի հարյուր էջ` Ռուսաստանի հետ կապի պատճառով
«Ֆեյսբուք» ընկերությունը հեռացրել է 364 էջ և հաշիվ կասկածելի և մանիպուլյատիվ ակտիվության պատճառով, որը կապված է Ռուսաստանի հետ: Գազետա.ռու-ն գրում է, որ հաղորդագրությունում ընդգծված է՝ «ոչ հավաստի պահվածքը» տարածվում էր Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի, Կովկասի վրա, նաև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների վրա: Նաև նշվում է, որ գրանցված էջերն իբրև նյութեր են հրապարակել ընդդեմ ՆԱՏՕ-ի, նաև լուսաբանել են թեմաներ, որոնք առնչվել են բողոքի շարժումներին ու կոռուպցիային դիմակայելուն: Ընդ որում, նրանք իրենց անկախ լրատվական ռեսուրսներ էին հայտարարում:
Ընկերությունը նաև նշել է, որ միաժամանակ «Ֆեյսբուքից» և «Ինսթագրամից» հեռացվել է 107 և 41 էջ «ոչ հավաստի պահվածքի» պատճառով, որոնք գործում էին Ուկրաինայի տարածքում։
Ընդհանուր առմամբ, հեռացվել է ավելի քան 500 էջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում