Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին՝ երկու ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հարությունյանի փաստաբան Հունան Տեր-Վարդանյանից։
Միջնորդությունը քննարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում։
Հիշեցնենք ՀՔԾ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, Արամ Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- Նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար
- Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան