Հունվարի 22-ին պարզ կլինի՝ կրկին կկալանավորվի Մանվել Գրիգորյանը, թե ոչ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության և պաշտպանական կողմի՝ կալանքը երկարաձգելու դեմ բողոքների քննությունը։ Լրագրողներին Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 22-ին. «Երկու բողոքի վերաբերյալ մեկ որոշում է կայացվելու, քանի որ բողոքներ քննվել են մեկ վարույթում»։
Հարցին, թե մտավախությո՞ն կա, որ Մ. Գրիգորյանի խափանման միջոցը կփոխի, փաստաբանն ասաց. «Այդ մտավախությունը միշտ էլ կա։ Ցանկացած մարդ, որը հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում այն էլ մերօրյա, հատկապես ՀՔԾ-ի, երբ որ նա չի համագործակցում, չի ասում՝ ես բոլորին կծախեմ, չեղած բաներն էլ կասեմ, այդ տիպի մարդիկ ենթակա են կալանավորման ըստ գործող պրակտիկայի»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Դատախազությունը Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան