Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
«Դատարանը որոշումը հրապարակեց։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց, Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց»,-դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Մուրադյանը։
Դատարանը որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ որոշման վերաբերյալ գնահատականներ տալ այս պահին չի կարող, քանի որ որոշման մեջ նշված հիմնավորումներն իրենք չեն տեսել։
Օրբելյանն ասաց, իրենք արդեն պատրաստել ու վերաքննիչ դատարան այս պահին մուտք են անում իրենց բողոքը, որը մամուլի հրապարակումը կարդալուց հետո նախապես պատրաստել էին։
««Ժողովուրդ» օրաթերթը, ամեն անգամ ունենալով ինֆորմացիա, գրում է արդյունքների մասին։ Կամ թերթի միջոցով փորձում են դատարանին հասկացնել, թե ինչ որոշում կայացնի, հուսով եմ դա չի, կամ էլ թերթն ունի դռնփակ դատական նիստի ընթացքում, դատարանի խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություն և գրում է։ Սա առաջին դեպքը չի, այս գործով առնվազն արդեն երրորդ դեպքն է, և մեկ օր առաջ կանխատեսել են արդյունքները»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
- Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
- Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
- Արամ Օրբելյան. Ինքնաբացարկ ենք հայտնել դատավորին
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան