Ռոբոտներով հյուրանոցի սեփականատերը կրճատել է «աշխատակիցների» քանակը
Henn na Hotel (թարգմանաբար «Տարօրինակ հյուրանոց») հյուրանոցի սեփականատերերը կրճատել են աշխատակից-ռոբոտների մի մասին։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Wall Street Journal-ին, գրում է, որ հյուրանոցը բացվել է 2015 թվականին Սասեբոյում (Ճապոնիա) և գրանցվել է Գինեսի ռեկորդակիրների գրքում որպես աշխարհում առաջին հյուրանոցը, որտեղ սպասարկում են ռոբոտները։
«243 ռոբոտների մեծ մասին ազատել են խնդիրներ ստեղծելու, այլ ոչ թե դրանք լուծելու համար»,- նշում է աղբյուրը։
Հյուրանոցի գլխավոր մենեջերն ասել է, որ չորս տարում տեխնոլոգիան արագ հնանում է։ Նրա խոսքով, սեփականատերերը մտածում են մի քանի ռոբոտ մոդեռնիզացնելու մասին, բայց հաճախակի փոխարինումները կարող են թանկ լինել։
Ռոբոտները, որոնք օգնում են տեղափոխել ուղեբեռը, կարողանում են հասնել մինչև 20 համար, մինչդեռ հյուրանոցում դրանք ավելի քան 100-ն են։ Խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ նման մեքենաները կարող են շարժվել միայն հարթ մակերեսի վրա, նաև կարող են փչանալ՝ մնալով անձրևի տակ՝ հյուրանոցի մի մասնաճյուղից մյուսը գնալիս։
«Դրանք դանդաղ էին և աղմկոտ»,- դժգոհել է այցելուներից մեկը։