Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին՝ երկու ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Հարությունյանի փաստաբան Հունան Տեր-Վարդանյանից։
Միջնորդությունը քննարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում։
Հիշեցնենք ՀՔԾ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, Արամ Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան