ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրում
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրելու գործընթացը: Ինչպես ընտրությունից առաջ հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությունը կտևի երկու ժամ, այն տեղի կունենա նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 11:30-ից մինչև 13:30-ը:
Պատգամավորներին կտրամադրվի 11 քվեաթերթիկ, ամեն հանձնաժողովի ընտրության համար՝ առանձին քվեաթերթիկ:
«Գնալով քվեախուց՝ պատգամավորը պետք է 11 քվեարկություն միանգամից կատարի և վերադառնա քվեատուփի մոտ։ Չստացվի այնպես, որ անվավեր, չքվեարկված քվեաթերթիկներ ունենանք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը», 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան», 1-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ներկայացվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
- 11 մշտական հանձնաժողով՝ խորհրդարանում
- ԱԺ բոլոր հանձնաժողովները պետք է համաչափ ծանրաբեռնվածություն ունենան. Էդմոն Մարուքյան
- ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա երկուսով
- ««Իմ քայլը» պատրաստ է ընդդիմությանը թույլ տալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 2-ական տեղ ունենալ»