«Հրապարակ». Արամ Հարությունյանի տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը, կարող էին կանխել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրան մեղսագրվող մեղադրանքը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, բազմիցս ներկայացրել ենք։
Սակայն ուշագրավը ՀՔԾ հաղորդագրության վերջին հատվածն է․ «Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։ Մենք դեռ դեկտեմբերի 12-ին գրել էինք, որ Արամ Հարությունյանը փախել է Հայաստանից, և դիմել էինք ՀՔԾ՝ տեղեկանալու, թե քննիչը վերցրե՞լ է արդյոք նրա անձնագիրը, և բացառո՞ւմ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, սակայն «նախաքննության շահերից ելնելով»՝ մեզ չէին պատասխանել։ Մինչդեռ նրա տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը, կարող էին կանխել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում