Քաղաքական 11:07 18/01/2019 Հայաստան

Մենք այլևս պետք է ստուգենք հանրային ֆինանսների ծախսման արդյունավետությունը. Թանդիլյան

«Վերահսկողությունն այսուհետ ԱԺ-ի կարևորագույն գործառույթներից մեկն է լինելու։ Արդյունավետ և որակյալ վերահսկողության շնորհիվ է, որ կարողանալու ենք հակակշռել որպես իշխանության մի թև՝ գործադիր թևին»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Խորհրդարանի վստահությունը ստանալու պարագայում ես պատրաստվում եմ մեր հանձնաժողովը դարձնել այն բացառիկ վերահսկողական մարմինը, որն Ազգային ժողովին հնարավորություն է տալու լիարժեքորեն կատարել իր գործառույթը։ Այս հանձնաժողովի միջոցով մենք պետք է վերահսկենք օրենքների կիրառումը։ Այս հանձնաժողովի տիրույթում է գտնվում նաև բյուջետային գործընթացի վերահսկողությունը։ Մենք այլևս պետք է ստուգենք հանրային ֆինանսների ծախսման արդյունավետությունը։

Շատ եմ կարևորում հաշվեքննիչ պալատի դերը և դրա եզրակացությունների քննարկումը հանձնաժողովում։ Ինձ համար շատ կարևոր է հաշվեքննիչ պալատի անկախությունը։ Հանձնաժողովի աշխատանքները շատ մեծ են նաև Կենտրոնական բանկի վերահսկողության և համագործակցության մասով»,- ներկայացրեց Մանե Թանդիլյանը։

ԱԺ պատգամավորը շեշտեց՝ չի լինելու մի հարց, որը կարժանանա հանրային ուշադրության, և իրենց հանձնաժողովն այդ հարցի առնչությամբ լսումներ չի կազմակերպի։ Նա նաև նշեց, որ հանձնաժողովի համագործակցությունը շատ սերտ է լինելու անկախ կառույցների հետ։

«Մենք պետք է կարողանանք շահագրգիռ մարմինների հետ քննարկումներ կազմակերպել՝ ընդունելի և որակյալ որոշումներ ընդունելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ գումարման այն պատգամավորներին, որոնք այս հանձնաժողովում սրտացավ և ջանասեր աշխատանք են տարել, դա տևել է տարիներ և տվել է արդյունք, որովհետև հենց ծրագրային բյուջետավորումն է  մեր ֆինանսների կառավարումը դարձնելու արդյունավետ»,- ասաց Մանե Թանդիլյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Թանդիլյանին խնդրեց նշել այն երեք ոլորտները, որտեղ բյուջեն պետք է շռայլ գտնվի, խնայողություններ չլինեն։

«Ընդհանրապես ինձ համար ծախսումը ներդրում է մեծ հաշվով։ Կան ոլորտներ, որտեղ այն վերակերպվում է կապիտալ ծախսերի։ Օրինակ կրթության, ՏՏ ոլորտները։ Գիտեք, որ բյուջեն ունի սահմանափակումներ ծախսային հոդվածների ու կապիտալ ներդրումերի, շատ կուզենամ, որ մենք ենթակառուցվածքների վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, ծախսումներն ուղղենք այդտեղ, որպեսզի կարողանանք տնտեսական զարգացման երկարաժամկետ հնարավորություն ապահովվենք»,- պատասխանեց Թանդիլյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բարգրատյանը Թանդիլյանից հետաքրքրվեց, թե հարկեր/ՀՆԱ հարաբերության ո՞ր ինտերվալն է համարում լավագույնը։ Թանդիլյանի խոսքով՝ այդ հարաբերությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ. «Լավագույն պատկերը մենք այս պահին չունենք։ Պետք է կարողանանք քննարկման արդյունքում դրան լուծում տալ»։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հետաքրքրվեց գյուղատնտեսական ապահովագրությունից։

Ի պատասխան թեկնածուն նշեց, որ ապահովագրական ընկերությունների ավելացումը և մրցակցային դաշտ ստեղծելը պետք է նպաստի տարբեր ապահովագրական գործառույթների իրականացման, այդ թվում նաև գյուղատնտեսական. «Այդ առումով մենք կունենանք նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսների նվազեցում, եթե ունենանք ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեությունը հնարավորություն կտա նաև այստեղ շահեկան դուրս գալ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց վարկերի բարձր տոկոսների և որոշ նախկին պաշտոնյաների կողմից վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին։

«Այդ տոկոսը մնացել է հասարակ քաղաքացիների վրա։ Ուզում եմ իմանալ Ձեր տեսակետը՝ հնարավո՞ր է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի հետ հրապարակվեն նաև նրանց վարկային պատմությունները, որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչպես են նրանք կատարում իրենց վարկային պարտավորությունները»,-հարց ուղղեց նա։

Մանե Թանդիլյանը նշեց, որ չվճարված հարկային պարտավորությունը նույնպես ռիսկային այն բաղադրիչն է, որն ազդում է տոկոսադրույքի և նրա գոյացման վրա՝ դարձնելով այն ավելի բարձր. «Այո, ես գտնում եմ, որ հայտարարագրումների մեջ անհրաժեշտ է տեսնել ոչ միայն վարկային պատմությունը, այլև վճարման ենթակա գումարը, իմանալու, թե որքանով է այն համահունչ նրանց ստացած եկամուտներին։ Այո, հայտարարագրումն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք վերահսկել պաշտոնյաների վարքագիծը»։

ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը ևս հարց ուղղեց Մանե Թանդիլյանին, թե քանի խորհրդարանական վերահսկողական գործիքներ ունի նրա կողմից ղեկավարվելիք հանձնաժողովը ոստիկանության, ԱԺ-ի և ՊԵԿ-ի նկատմամբ։

«Մենք գտնում ենք, որ որևէ օղակ չպետք  է դուրս մնա ԱԺ վերահսկողությունից։ Այն լծակը, որ ունի խորհրդարանը կառավարության նկատմամբ, պետք է ունենա բոլոր տեսակի գերատեսչությունների կոմիտեների և առընթեր մարմինների նկատմամբ։ Կառավարության անդամը պարտավորություն ունի գալու, նստելու ԱԺ դահլիճում և հարցերի պատասխանելու»,- ասաց նա։

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց՝ ընդդիմության համար ո՞րն է ավելի ազդեցիկ պաշտոն՝ ԱԺ փոխնախագահի, որին Թանդիլյանն ավելի վաղ հավակնում էր, թե ԱԺ ֆինանսավարկային  և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի։

«Իրականում ազդեցությունները հավասար են, բայց տարբեր, մեկը քաղաքական է, մյուսը՝ մասնագիտական։ Անկախ նրանից՝ որ պաշտոնում կլինեմ, այդ պաշտոնի գործառույթները լավագույնս իրացնելու եմ»,- պատասխանեց Թանդիլյանը։

Մեկ այլ պատգամավոր՝ Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ հանրային ֆինանսների արդյունավետ կառավարմանը՝ նշելով, որ անհրաժեշտություն կա բարձրացնելու այն։

«Պետական բյուջեից կատարվել են աննպատակ ծախսեր, սակայն իրավական  հետևանքներ չեն եղել»,-ասաց պատգամավորը։

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն ի պատասխան նկատեց, որ հանրայնացումն ու հրապարակային աշխատանքը միայն բարելավելու են նշված ոլորտը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}