«Ժամանակ». Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում:
Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնայած դրան, Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը:
Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում