Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
«Դատարանը որոշումը հրապարակեց։ Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց, Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգվեց»,-դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Մուրադյանը։
Դատարանը որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ որոշման վերաբերյալ գնահատականներ տալ այս պահին չի կարող, քանի որ որոշման մեջ նշված հիմնավորումներն իրենք չեն տեսել։
Օրբելյանն ասաց, իրենք արդեն պատրաստել ու վերաքննիչ դատարան այս պահին մուտք են անում իրենց բողոքը, որը մամուլի հրապարակումը կարդալուց հետո նախապես պատրաստել էին։
««Ժողովուրդ» օրաթերթը, ամեն անգամ ունենալով ինֆորմացիա, գրում է արդյունքների մասին։ Կամ թերթի միջոցով փորձում են դատարանին հասկացնել, թե ինչ որոշում կայացնի, հուսով եմ դա չի, կամ էլ թերթն ունի դռնփակ դատական նիստի ընթացքում, դատարանի խորհրդակցական սենյակում տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկություն և գրում է։ Սա առաջին դեպքը չի, այս գործով առնվազն արդեն երրորդ դեպքն է, և մեկ օր առաջ կանխատեսել են արդյունքները»,-ասաց փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան