ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին
Ազգային ժողովում ավարտվեց ձևավորված 11 հանձնաժողովների նախագաների ընտրությունը։ Քվեարկության մասնակցել է 129 պատգամավոր։
Այսպիսով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան- կողմ՝ 112, դեմ՝ 16, 1 ձեռնպահ։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան- կողմ 117, դեմ 12։
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան- կողմ 116 , դեմ 11, ձեռնպահ 2։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան- կողմ 108, դեմ 17, անվավեր 4։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան- կողմ 122, դեմ 4, անվավեր 3։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան- կողմ 122, դեմ 6, անվավեր 1։
Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյան- կողմ 127, դեմ 2։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան- կողմ 123, դեմ 6։
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան- կողմ 127, դեմ 2։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան-կողմ 122, դեմ 6, անվավեր 1։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյան- կողմ 116, դեմ 10։