ՄԻԵԴ-ը հավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը. Բաղդասարյանը՝ Մայրապետյանի գործի մասին
«Եթե Եվրոպական դատարանը խնդիր է բարձրացրել, որ մարդը կարիք ունի բուժման և դիմել է միջանկյալ որոշում ստանալու համար խնդրանքով, հավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը, կարծում եմ մեր պետությունը անպայման կանի։ Դա մարդու սահամնադրական իրավունքն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը։
«Հետևաբար, բժշկական խնդիրն ապահովելու մեջ և այն բանի մեջ, ինչ երեկ ներկայացվեց՝ քննիչներն անփույթ են աշխատում, պատճառական և տրամաբանական կապ չկա»,- ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ՄԻԵԴ-ում Սամվել Մայրապետյանի հարցը գործող իշխանությունների առաջին ձախողումն էր, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Հարցրեք յուրաքանչյուր քաղաքացու, որը գոնե մեկ անգամ առնչություն է ունեցել դատարանի հետ։ Հայցի ապահովման միջոց կիրառելու մեջ թերացման մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետությունում կա բժշկական հաստատություն, Մայրապետյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ գրավ, ինքը պետք է հասնի հիվանդանոց, դիմի բժշկական հաստատություն։ Պետությունն այստեղ ի՞նչ պետք է անի, որ Մայրապետյանը նստի տրանսպորտային միջոց կամ ոտքով հասնի հիվանդանոց»։
Դիտարկմանը, որ Սամվել Մայրապետյանին անհրաժեշտ է արտերկրում բուժում ստանալ, Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց՝ ինքը համաձայն չէ, որ Հայաստանում բժշկությունը ցածր մակարդակի վրա է, որ նա ստիպված լինի մեկնել Գերմանիա։
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ է գործը հասել ՄԻԵԴ, պատգամավորը պատասխանեց՝ յուրաքանչյուր ոք իրավուքն ունի հայցով դիմելու Եվրոպական դատարան, եթե սպառում է ներպետական ատյանները։
«Դատարան դիմելը մարդու իրավունքն է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։
Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստին՝ պատգամավորը նշեց.
«Երկու ճանապարհ կա. կամ գնանք ապօրինի ճանապարհով և ապօրինի կարգով մարդուն պահենք՝ չունենալով դրա հիմքը կամ գնանք օրինական ճանապարհով, և եթե անձը թաքնվի քննությունից, հետախուզում հայտարարենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
- ԱՆ. Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մայրապետյանի վերաբերյալ որոշման պահանջները կատարելու համար
- ՄԻԵԴ-ը՝ ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել
- Փաստաբաններն ահազանգում են. Հայաստանում վիրահատվելը կարող է հանգեցնել Մայրապետյանի մահվան
- Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ԱՆ
- ՀՔԾ-ն խեղաթյուրում է Սամվել Մայրապետյանի գործով իրականությունը. պաշտպանական խումբ
- ՀՔԾ պարզաբանումը՝ Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ
- ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին
- ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին