Եղիսաբեթ Երկրորդի 97-ամյա ամուսինը վթարի է ենթարկվել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ավտովթարի է ենթարկվել։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից։
Էդինբուրգի 97-ամյա դուքսը չի տուժել պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել ոչ հեռու թագավորական Սանդրինհեմյան պալատից։ Բուքինգհեմյան պալատից նշել են, որ վթարը տեղի է ունեցել ևս մեկ մեքենայի մասնակցությամբ, դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ։
Արքայազն Ֆիլիպը գտնվել է Range Rover-ի ղեկին։ Ականատեսների խոսքերով, վթարի հետևանքով դուքսի մեքենան շրջվել է։ Ականատեսները նաև պատմել են, որ օգնել են նրան դուրս գալ մեքենայից։ Նա գիտակցության է եղել, բայց ցնցված տեղի ունեցածի պատճառով։ Էդինբուրգի դուքսը կարողացել է հեռանալ դեպքի վայրից առանց որևէ մեկի օգնության։ Մյուս մեքենայում գտնվող երկու մարդկանց բժշկական օգնություն են ցուցաբերել։ Նրանք թեթև վնասվածքներ են ստացել։
Սանդրինհեմյան պալատում դուքսին զննել են բժիշկները, որոնք պնդել են, որ արքայազն Ֆիլիպը որևէ վնասվածք չի ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան