«Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն կոչ է անում բոլոր պետական և քաղաքական գործիչներին աշխատել թափանցիկ, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, շփվել հանրության հետ՝ օգտագործելով բոլոր հաղորդակցական միջոցները։
Հիշեցնենք, հայտարարությունը հետևեց այն բանին, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը լրագրողներին խնդրել էր իրեն չտեսանկարահանել հեռախոսներով։
«Ժողովրդավարական համակարգերում հանրային կապերի (PR) դերը խիստ կարևոր է։
Յուրաքանչյուրը (պետական կառույց, մասնավոր կազմակերպություն, պետական կամ քաղաքական գործիչ) պետք է կարևորի հանրային կարծիքն ու հասարակության հետ կապը։ ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող ամենաազդեցիկ գործիքները շարունակում են մնալ զանգվածային լրատվության միջոցները։ Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները լրագրողին հնարավորություն են տալիս աշխատել ավելի օպերատիվ, նորությունները հաղորդել ուղիղ եթերի ձևաչափով։ Քայլել ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ամենևին չի նշանակում լինել ոչ պրոֆեսիոնալ։
Լրագրողն ինքն է ընտրում այն գործիքը, որով կարող է տեսագրել կամ ուղիղ եթեր հեռարձակել, ձայնագրել կամ գրել։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները (այդ թվում նաև բջջային հեռախոսները) հնարավորություն են ընձեռում միաժամանակ իրականացնել մի շարք գործառույթներ, հնարավորություն տալով աշխատել օպերատիվ՝ չկորցնելով կատարած աշխատանքի որակը։
Յուրաքանչյուր ոլորտում պետք է աշխատեն բանիմաց մասնագետներ․ հմուտ մասնագետի ձեռքին բոլոր գործիքները պրոֆեսիոնալ են դառնում»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է, որ հիմա դա անում է մեր օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը. Ա.Օհանյան
- Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
- Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված քայլը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան